Հոկտեմբերի 11-ը Աղջիկների միջազգային օրն է (International Day of the Girl Child)։ Այս օրը Աղջիկների միջազգային տոն է հռչակել ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան՝ ի նշան աղջիկների իրավունքների եւ նրանց խնդիրների ճանաչման։ Առաջին անգամ այս օրը նշվել էր 2012թ. եւ նվիրված էր աշխարհում բավական արդիական մի խնդրի՝ մանկահասակ երեխաների ամուսնություններին։

 

Ինչպես վկայում են վիճակագրական տվյալները, աշխարհում 20-24 տարեկան ամուսնացած կանանց 1/3-ը ամուսնացել է 18 տարին չբոլորած, իսկ նրանց 1/3-ը՝ նախքան 15 տարեկան դառնալը, փոխանցում է Calend-ը։

 

Սևակ Գրիգորյան