Հոկտեմբերի 1-ը' որպես Տարեցների միջազգային օր, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հռչակել է 1990 թվականի դեկտեմբերի 14-ին: Սկզբում այն նշվել է միայն Եվրոպայում, ապա՝ ողջ աշխարհում:

 

Սա հնարավորություն է մեր երախտագիտությունը հայտնելու այն մարդկանց, ովքեր վաստակել են երջանիկ ծերության իրավունքը, և առիթ' անդրադառնալու տարեց մարդկանց խնդիրներին, դրանց լուծման ուղիների որոնմանը: Այսօր' Տարեց մարդկանց միջազգային օրը, ևս մեկ առիթ է ուշադրություն դարձնելու մեր տարեցներին հուզող խնդիրներին և ջանքեր գործադրելու, որպեսզի տարեցները ապրեն արժանավայել կյանքով և շրջապատված լինեն խնամքով և հոգատարությամբ: Հատկապես մեր ուշադիր վերաբերմունքի և ջերմության կարիքն ունեն հանգամանքների բերումով ծերանոցներում իրենց օրերն անցկանցնող տարեցները:

 

Ոչ միայն պետության, այլ նաև յուրաքանչյուրիս պարտականությունն է անել հնարավորը, որպեսզի նրանք իրենց զգան հասարակության լիարժեք անդամներ: ՄԱԿ–ի տվյալներով՝ 2050 թ. 60 և ավելի տարիք ունեցող մարդկանց թիվն աշխարհում կգերազանցի 2 միլիարդը' կազմելով աշխարհի բնակչության մոտ 20%-ը: Արդյունքում մարդկության պատմության մեջ առաջին անգամ ծերերի թիվը կգերազանցի երեխաների թվին:
Կա մի շատ լավ ժողովրդական ասացվածք' «Սիրիր տարեցներին, որ ծերության արժանանաս»:

 

Սևակ Գրիգորյան