1. Միավորել Էկոնոմիկայի և առողջապահության նախարարությունները' հիմա բուժման կարիք ամենաշատը էկոնոմիկան ունի
2. Մշակույթի և պաշտպանության նախարարությունները' մշակույթը փրկելու ու պաշտպանելու միակ հույսը բանակն է մնացել։ Առանց զենք մեր մշակույթը էլ փրկել չի լինի:

 


3. էներգետիկայի և գյուղատնտեսության նախարարոթյունները, որպեսզի գյուղնախարարությունը էներգետիկներին աթար ու փայտ ապահովի, մեկա թանկացումներից հետո ժողովուրդը միայն աթար ու փայտ է վառելու:

 


4.քաղաքաշինության և սփյուռքի նախարարությունները' միևնույն է քաղաքացիները վաղուց արդեն սփյուռքում են
5. բնապահպանության և կապի ու տրանսպորտի նախարարությունները։ Մեկա բնապահպանությունը անկապ նախարարություն է, գոնե կապի նախարարությունը ատմազկա կդառնա

 

 

Կարեն Քոչարյան