Եթե պատերազմ լիներ շատ շուտ կլիներ: Գիտեմ' էս խոսքերիս համար հիմա ինձ ցցին կհանեք, բայց լսեք' ինչ եմ ասում: Միշտ, միշտ ու միշտ էլ էղել են դիվերսիոն հարձակումներ, միշտ , ցավոք, մենք կորուստներ ունեցել ենք, միշտ ազեռներն են կորուստներ ունեցել, ուղղակի, ի տարբերություն հիմիկվա, առաջ ինֆորմացիոն արտահոսք չի եղել, առաջ ՖԲ չի եղել, առաջ դեպքի մասին իմացել են մահացածի բարեկամները ու ծանոթները ու մաքսիմում այդ ժամանակվա բլոգերները (երևի նրանցից դեռ մնացած մարդ կլինի ու կհաստատի խոսքերս): Միշտ մենք եղել են պատերազմից 5 պակաս երկիր, միշտ եղել են ազերների կողմից հարձակումներ ու կրակոցներ, ուղղակի հիմա դրա մասին իմանում ենք մենք ու Անկախ մեր կամքից ու ի սրտե առաջացնում ենք արհեստական խուճապ: Կարդում եմ Ֆբ-ն ու ինձ թվում է, թե մի 3 րոպեից կոֆեիս բաժակի մեջ մի մեծ ռումբ կընկնի, քանի որ ազերները արդեն մեր բակում են:


ՉԻ կարելի, սգացեք, բան չունեմ ասելու, մեր հերոսներն են, նրանց անունները միշտ պետք է հիշել ու պայծառ պահել ու հնարավորինս շատ շնորհակալություն հայտնել նրանց, որ մենք հիմա ապրում ենք, բայց պետք չի ամեն մեկդ իրեն դնի ռազմական փորձագետի տեղ ու, սխալ կարծիքներ հայտնելով, արհեստական խուճապ ստեղծի:


Փառք Աստծո, մենք ուժեղ ենք, մենք ունենք հզոր բանակ ու հզոր տղաներ , ինչպես նաև հզոր ազատամարտիկներ, որոնք ապացուցել են, որ մեր դեմ խաղ չկա:


Հարգելի ՖԲ-ցիներ մի ստեղծեք արհեստական խուճապ, մի խառնվեք տեղեկատվական պատերազմին, քանի որ դա ոչ իմ ոչ է ձեր գործն է... դրա համար կան բազմաթիվ մասնագետներ ու խակերներ....
Ապրեք ձեր կյանքով ու թույլ տվեք իրենց գործի վարպետներին իրենց գործը անել, շարունակեք ապրել, նկարներ քցել, ռոմանտիկ ստատուսներ գրել, փիլիսոփայական խոսքեր տարածել, բայց մի խանգարեք ու մի խառնվեք ձեզ չվերաբերվող հարցերին:


Հա սպանեք ինձ, բայց խառնում եք ձեզ չվերաբերվող հարցերին:


Հ.Գ. Արա ԱԳՆ ես ինչ ես, մի շոիխուր արա դու էլ սպանիր արաաաաաա~~


Հ.Գ.Գ. Ժող ջան ՊՆ պարբերաբար տեղեկացնում է զինվորական անցուդարձի մասին, լսեք միայն իրանց, քանի որ իրանք են պատասխանատուները, իսկ մնացածը ուղղակի պարապ եզրակացություն անողներ են:

 

 


Անկախ Հայաստան