Ամեն երեկո ես ու անձրևը մենամարտում ենք: Ես իմ ժամին պիտի դուրս գամ քայլելու, ինքն էլ է որոշում գալ ու խանգարում է ինձ: Երբեմն դիմադրում եմ, բայց այսօրվա հակամարտությունում տանուլ տվեցի, ինքն ավելի ավելի հորդ էր, քան երեկ: Թրջված փիսոյի պես ջուր դառած եկա տուն: Ու հիմա նստած մտածում եմ, լավ, բա սա կյանք է՞: Բա ես ինչ ուզեմ պիտի չստացվի՞: Հեռու չգնամ, պատմեմ այ հենց երեկ ինչ եղավ, դուք էլ դատավոր եղեք:

 


Ուրեմն երեկ մտքերս ինքնագլուխ ժողով էին հրավիրել կին-տղամարդ հարաբերությունների թեմայով: Սկսեցի այդ նիստի «արձանագրությունը» կազմել: Գրում-գրում եմ, զգացի, որ մտքերիս այնպիսի ելույթներ կան, որոնք կարդալով երկու սեռի ներկայացուցիչներից շատերը կլինեն, որ կերազեն դժոխքի կրակներում իմ շուտափույթ այրվելը: Հնարավոր է, որ նույնիսկ նպաստեն դրան Արդեն հիմնական օրակարգը մոտենում էր ավարտին' հյուր եկավ մեր տուն: Գրիչս դրեցի մի կողմ, մտքերիս առաջարկեցի պեՌեկուՌ անել:

 

Հյուրի գնալուց հետո պարզվեց, որ Յուքոմը որոշել է մի ժամով ևս երկարացնի վիրտուալ կյանքից հեռու մնալու իմ հնարավորությունը: Դա ինձ մտածել տվեց, որ սա նշան է, գուցե պետք է դեռ ապրեմ, դրա համար է, որ չի ստացվում հրապարակել գրածս: Հետո էլ գործով ընկա, հետո քայլելուս ժամն էր, հետո էլ արդեն հոգնած էի: Հիմա նստել, փիքր եմ անում: Տեսնես ինչի՞ց է, որ անշառ քաղաքական թեմաները թողած' մտածում եմ, թե կանայք ինչպիսին են, տղամարդիկ ինչպիսին են ))

 

Ալինա Դերձյան