ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չափազանց կարևոր արձանագրում և գնահատական ՌԴ ԱԳՆ-ից:
     Ըստ էության, հաստատվում է, որ ԼՂ հակամարտության գոտի և տարածաշրջան են փոխադրվում ոչ միայն վարձկաններ, որոնք կռվում են միայն գումարային հատուցման դիմաց, այլ հենց կոնկրետ ահաբեկչական խմբավորումների ծայրահեղական զինյալներ՝ ջիհադիստներ, այսինքն, գաղափարաբանության մարտիկներ, ինչը միջազգային ահաբեկչության և վերջինիս վտանգավորության աստիճանի ամենակարևոր բնորոշիչն է:
     Իրականում սրանք չափազանց կոշտ գնահատականներ են:
     Ընդ որում, հատկանշական է, որ ՌԴ ԱԳՆ այս հայտարարությունը հաջորդեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Մոսկվային ուղղված այն հրապարակային քննադատությանը, թե փաստացի ՌԴ-ը ստում է և որևէ փաստ կոնֆլիկտում վարձկանների և ահաբեկիչների ներգրավվածության վերաբերյալ չի ներկայացվում»: