Գույքահարկի ավելացումը գոնե մեկ տարով հետաձգել է պետք, մարդկանց եկամուտները խիստ նվազել ու նվազելու են, հիմա դրա ժամանակը չէ: Պատկերավոր ասած` գալիս են ժամանակներ, որ պետությունը պետք է ընդամենը չխանգարի, չծանրացնի հարկային բեռը, մինչը 1-2 տարի հետո աշխարհն ու մենք դուրս գանք այս ճգնաժամից: Ընդհանրապես` հարկային բեռն ավելացնելն ամենահեշտ բանն է, լավ չէ, որ պետությունը գնում է այդ ճանապարհով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Զոհրապ Եգանյանը։