03:12
Տիգրան Պասկևիչյան. «Ինձ թվում ա՝ առավոտը կզանգի»

Տիգրան Պասկևիչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«2004 թվականն էր։ Գերմանի «Մահաբեր խաղալիքներ» շատ օգտակար նախագծի մասին մի ֆիլմ արեցինք՝ «Շողակաթի» թիմով։ Մայր Աթոռի վեհարանում ֆիլմի պրեմիերան եղավ։ Հետո գնացինք խմելու՝ մեծ խմբով։ Վերջում երեքով էինք մնացել՝ Գերմանը, լուսահոգի Ռուբեն Մանգասարյանն ու ես։ Ռուբոն ասեց՝ գնանք Պապլավոկի ներքեւը, Ֆորշն ա երգում։ Կուկուական ահաբեկչությունից հետո ինքս ինձ խոստացել էի ոտք չդնել այդ տարածքում, բայց չկարողացա դիմադրել՝ կամ շատ էի խմած, կամ Ռուբոյի խոսքն էր անմերժելի։ Գնացինք։ Փառք Աստծո, սրճարանն արդեն փակվում էր։ Չմտանք էդ տարածքը, մի ուրիշ տեղ գնացինք, էդ տեղից էլ՝ այլ։ Ճանապարհին կորցրինք Գերմանին։ Փնտրեցինք, չգտանք։ Էլի փնտրեցինք՝ ապարդյուն։ Ինչքա՞ն տեւեց ու ո՞նց տուն հասա՝ չեմ հիշում։ Առավոտյան հեռախոսս զնգաց։ Գերմանն էր. «Տիկ, կարո՞ղ ա իմանաս, ես ո՞ւր էի կորել»։ Չգիտեմ՝ ուրախությունից, որ Գերմանը հայտնվել ա, թե հարցի անհեթեթությունից սկսեցի հռհռալ։ Հիմա ինձ թվում ա՝ առավոտը կզանգի»։

Առաջարկում ենք նաև
Ամենադիտված
Լրահոս