Ինձ, Ալիևին ու աշխարհին մի հարց է հետաքրքրում, երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ մեկ տարի է սպասում է և անգամ անձնապես խնդրել է պարոն Ալիևին բեկում մտցնել կոնֆլիկտի կարգավորման գործընթացում ու հայտարարել, որ լուծումը, պետք է ընդունելի լինի Ադրբեջանի, Ղարաբաղի և Հայաստանի ժողովուրդների համար, ի՞նչ է ինքը ստանալու այդ հայտարարությունից:
Եթե Ալիևի այդ հայտարարությունը պիտի բեկում մտցնի գործընթացում, ապա ես անկեղծ զարմանում եմ Ալիևի վրա: Ինչի՞ չի անում այդ հայտարարությունը: Բանակցելու կարիք էլ չկա, ընդամենը մի պուճուրիկ խնդրանք է, արա ու բեկում կմտնի հատկապես Փաշինյանի պատկերացրած կարգավորման գործընթացում, կամ եթե ավելի ճիշտ, ապա Փաշինյանի առհասարակ պատկերացումից զուրկ գործընթացում: