«Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայկից ինչ քաղաքապետ` նույնիսկ աղբատար մեքենա չի կարողանում գնել. Երևանի քաղաքապետարանն օդի մեջ հոխորտում է, թրով քար ջարդում, թղթով պատ ծակում` թե տեսեք «Սանիթեքը», այդ «Սանիթեքը», որ նախկինի ժամանակ վատ աղբահանություն էր իրականացնում, Հայկ Մարությանի ժամանակ 4 օր է բացարձակ չի իրականացնում: Ախ այդ «Սանիթեքը»: Պարոն Հայկ, հուշեմ, որ սրանով ի ցույց ես դնում անկարողությունդ, ընդունում ես, որ նախկինի ժամանակ վատ էր, քո ժամանակ` անտանելի վատ: Բացարձակ իմաստ չկա մամուլով և «Ֆեյսբուք»-ով անընդմեջ հիշեցնել խնդիրներ լուծելու անկարողությունդ. դրա տխուր հետևանքներն ամեն օր և ամեն ժամ մարդիկ զգում են իրենց մաշկի վրա: Ասածս նա է, որ, բավական է դատարկաբանությամբ զբաղվեք ու մի բան էլ աննախադեպ պրեմիաներ տաք ինքներդ ձեզ, աղբահանության խնդիրը լուծեք: Հայկ, ինչ քաղաքապետ ես, որ նույնիսկ աղբատար մեքենա չես կարողանում գնել, էլ ուր մնաց հարց լուծես»: