11:46
«Այդ քննությունները պետք է լինեն շատ ավելի խիստ, քան այժմ են». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ես, որպես վարորդ, համաձայն եմ, որ բոլոր վարորդներն անցնեն «վերաատեստավորում»՝ նորից հանձնեն քննություններն ու չանցնելու դեպքում զրկվեն վարորդականից: Ընդ որում, այդ քննությունները պետք է լինեն շատ ավելի խիստ, քան այժմ են: Ոչ թե ՃՈ-ի հարմար ու դատարկ հրապարակում, այլ երթևեկության իրական պայմաններում, քաղաքում ու մայրուղիներում:

Ավելին, որպես մեքենայի սեփականատեր, համաձայն եմ, որ բոլոր մեքենաներն անցնեն խիստ տեխզննություն: Եվ եթե որևէ մեքենայի լուսարձակները, արգելակները, ամրագոտիները, ապակիների մգեցվածությունը և կարևոր այլ հանգույցներ չեն համապատասխանում ստանդարտներին, ապա այդ մեքենան չպիտի երթևեկի փողոցներով»:


Առաջարկում ենք նաև
Ամենադիտված
Լրահոս