ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Սահմանադրական դատարանի նախագահ Հ. Թովմասյանին. անձամբ ինձ, որպես ՀՀ քաղաքացի, հետաքրքիր է, թե ՀՀ-ում ՌԴ-ի դեսպան Կոպիրկինը ի՞նչ գործ ուներ ՍԴ-ում եւ ի՞նչ հարցեր էիր քննարկում նրա հետ: Ակնհայտ է, որ նա իրավունք չուներ ՍԴ նախագահի հետ քննել ՀՀ-ի ներքին եւ արտաքին քաղաքական հարցեր, որոնք դուրս են ՍԴ-ի նախագահի եւ օտարերկրյա դեսպանի լիազորությունների շրջանակից եւ կարող են համարվել կոպիտ միջամտություն ՀՀ-ի ներքին գործերին: Ուրեմն ինչի՞ մասին է խոսքը, բացատրություն տուր մեր ժողովրդին: Դու անմիջապես պետք է նաեւ հայտարարես, թե նախքան այդ հանդիպումը, երկրի քաղաքական ղեկավարությանը տեղեկացրե՞լ ես այդ մասին եւ ՀՀ վարչապետից կամ նախագահից թույլտվություն ստացե՞լ ես այդ հանդիպման կապակցությամբ: Իսկ եթե՝ ոչ, ապա ժողովուրդը հիմքեր կունենա համարելու, որ դու հակապետական դավադիր գործունեությամբ ես զբաղվում ՌԴ դեսպանի հետ, ինչը կնշանակի, որ դու պետական դավաճան ես՝ դրանից բխող հետեւանքներով»: