Անահիտ Մութաֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Թե ինչես՞ և ինչու՞ մեկ տարվա մեջ սիրված դերասանուհին վերածվեց ժողովրդի թշնամու և անբարոյականի։ 2003 թվականից բեմում եմ 2009 ից էկրանին 15 տարի շարունակ վայելել եմ հանդիսատեսի սերն ու հարգանքը, արժանացել նրանց դրվատական խոսքերին, նույնիսկ հանդիսատեսի ու հեռուստադիտողի կարծիքների հիման վրա արժանացել տարվա լավագույն կին դերակատարի մրցանակի, փողոցում քայլելիս մոտենում էին, նկարվում, գրկում, շնորհակալություն հայտնում էկրանին հայ մորը ճիշտ ու լավ ներկայացնելու համար։ Երբեք գոռոզ չեմ եղել, երբեք ինձ վեր չեմ դասել ոչ ոքից, աստղային հիվանդությամբ չեմ տառապել։ Եկանք հասանք 2018 թվականի ապրիլ, երբ մի քանի թափթփուկներ որոշեցին շանտաժի միջոցով իրենց փողոցային պայքար ներքաշել նաև մեզ՝ դերասաններիս։ Ֆեյզբուքյան շանտաժը որը մոտավոր այս տեսքին էր, 《եթե մինչև ասենք ժամը 24 00 հայտնիները չմիանան մեզ ֆեյզբուքում խայտառակ կանենք》, ապա այս ամենը տեղափոխվեց փողոց սկսեցին փողոցում ահաբեկել, շանտաժ անել, իսկ ես սկզբունքային մարդ եմ խնդիրը կուսակցության մեջ չէ, խնդիրն իմ տեսակի մեջ է։ Ես սկսեցի ասել ճշմարտությունը և իմ ճշմարտության պատճառով ես դարձա ազգի դավաճան, դարձա վերջին անբարոյականը։ Այո շատ հեշտ է կոտրել կնոջը նրան անվանարկելով, նրա անձնական կյանքը քանդելով, հեշտ է նրան լռեցնել հայհոյելով, բայց... Այո բայց մի բան հիշեք իմ գիտակցական կյանքի առաջին սովորածս բանաստեղծությունը եղել է Միքայել Նալբանդյանի 《ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ》ը ու դաջվել գիտակցությանս մեջ 《Օ փշոտ է ճանապարհը, ազատություն սիրողին այս աշխարհը շատ նեղ է》։ Սա է իմ կյանքի դիվիզը ես կասեմ ճշմարտությունը մինչ ի մահ, մինչ գերեզման, մինչև անարգ մահու սյուն պիտի գոռամ պիտ կրկնեմ անդաթար ճշմարտություն։