ԱՄՆ-ն շարունակում է վերազինել Քրդստանի ռազմական միավորին՝ «Փեշմերգա»-ին:
Փեշմերգայի նախարարության գլխավոր քարտուղար գեներալ-լեյտենանտ Ջաբար Յավարը հաստատել է այն լուրը, որ ԱՄՆ-ն շարունակում է վերազինել «Փեշմերգա»-ին:


Մասնավորապես ԱՄՆ-ն սպառազինություն է մատակարարելու 3-ին և 4-րդ բիգադներին: Հայտնի, որ ԱՄՆ-ն մասնավորապես մատակարարելու է զինամթերք և զինտեխնիկա, ինչպես նաև զրահապատ տրանսպորտային միջոցներ:


Նշեմ, որ Քրդստանի զինված ուժերը բաժանված են երեք , այսպես ասած, խմբի: Մի մասը գտնվում է Փեշմերգայի նախարարության ուղղակի վերահսկողության տակ, իսկ մնացած երկու միավորները գտնվում են քաղաքական կուսկցությունների վերահսկողության տակ: «Քրդստանի դեմոկրատական» կուսակցության վերահսկողության տակ է գնտվում 70-րդ միավորը, իսկ «Քրդստանի հայրենասիրական » միության վերահսկողության տակ է գտնվում 80-րդ միավորը:
Ասեմ, որ առաջին կուսակցություն Բարզանիների կուսակցությունն է, իսկ երկրորդը՝ Թալաբանիների:

 

Կարեն Հովհաննիսյան