Քրդերի շրջանում հակառուսական տրամադրություն է: Այն ոչ միայն Թուրքիայի քրդերի շրջանում է այլ նաև Սիրիայի և Իրաքի: Պետք է փաստեմ նաև, որ հակառուսական տրամադրություն է նաև այն վայրերում որտեղ Իրանը կամ Թուրքիան ունեն որոշակի ազդեցություն: Թվում է, թե քրդերի դեմ կռվում են ոչ թե թուրքերը կամ Էրդողանը, այլ Ռուսաստանը կամ Պուտինը: Ինքս չեմ հիշում նման իրավիճակ, երբ քրդերը համատարած այսպիսի հակառուսական տրամադրվածություն ունենան: