ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (12 դեկտեմբեր 2017թ.)
Հիսուսը, շրջակա գյուղերը շրջելով, ուսուցանում էր։ Նա, իր մոտ կանչելով տասներկու աշակերտներին, սկսեց զույգ-զույգ ուղարկել նրանց՝ չար ոգիների վրա իշխանություն տալով, ու պատվիրեց.


-Ճանապարհի համար, բացի գավազանից, ձեզ հետ ոչ մի բան չվերցնեք. ո՛չ պարկ, ո՛չ հաց, ո՛չ էլ դրամ ձեր գոտիների մեջ, այլ հագեք հողաթափեր և ավելորդ հագուստ մի՛ վերցրեք։
Ապա ավելացրեց.
-Ո՛ր տունը որ մտնեք, և ձեզ ընդունեն, այնտե՛ղ իջևանեցեք, մինչև որ մեկնեք այնտեղից։ Իսկ երբ դուրս ելնեք որևէ տեղից, որի բնակիչները ձեզ չեն լսի ու չեն ընդունի, թա՛փ տվեք ձեր ոտքերի փոշին՝ իբրև վկայություն նրանց դեմ։


Աշակերտները գնացին և սկսեցին քարոզել ժողովրդին, որ ապաշխարեն։ Նրանք բազում չար ոգիներ էին հանում, շատ հիվանդների օծում էին յուղով և նրանց բժշկում։
(Մարկոսի ավետարան 6:6-13)

 

Ռուբեն վարդապետ Զարգարյան