1993-թ. այս օրը, հունիսի 26-ին, տևական ու դաժան մարտերից հետո, 4-րդ ՊՇ-ի կողմից ազատագրվում է Մարտակերտի հեռուստաաշտարակի և ,,Պուշկենյալ,, բարձունքները:

 

Նույն օրը 4-րդ ՊՇ-ի զորամասերը մտնում են Մարտակերտ քաղաքը, որով էլ ավարտվում է մարտակերտյան ռազմագործողությունը։ 3-րդ, 5-րդ, 6-րդ ՊՇ-ների զորամասերն անցնում են տիրապետող բարձունքների, մասնավորապես Եդդիխրման, Բոզդաղ լեռների, Բոյահմեդլի, Փափրավենդ, Թազախաչինյալ, Աղդարա լեռնաշղթայի վրայով ձգվող գծի և հիմնական ճանապարհների պաշտպանությանը։

 

Մարտակերտ քաղաքի ազատագրումն ունենում է ոչ միայն ռազմաքաղաքական կարևոր նշանակություն, այլև հնարավորություն է ստեղծում՝ վնասազերծելու Աղդամի հզոր կրակակետերը։
Փառք ու պատիվ տղերքին...