Ցանկացած ընտրություններից առաջ հասարակական տրամադրություններն ու սպասելիքները, համակրանքն ու հակակրանքը բացահայտելու և ցուցադրելու լավագույն միջոցը սոցհարցումներն են: Դրանք և՛ ուղենիշ են, որպեսզի դրանց արդյունքների հիման վրա քաղաքական ուժերը շտկումներ անեն իրենց գործողություններում, և՛ ախտորոշում, երբ գործիչները կամ ուժերը հասկանում են, թե համացանցից կամ պատվերներով շնչող լրատվադաշտից այն կողմ ինչպիսի՞ տրամադրություններ են տիրում հասարակության մեջ:
Հեղինակավոր սոցիոլոգիական կազմակերպություններից մեկը օրեր առաջ հարցում է անցկացրել բնակչության շրջանում՝ պարզելու հասարակության սպասելիքները, տրամադրությունները, այս կամ այն ուժի կամ գործչի վարկանիշը:
Արդյունքները, իհարկե, սպասելի էին: Այսօր մեզանից յուրաքանչյուրը հասարակության մի մասնիկն է, հետևաբար ապրում և շնչում է այն տարամադրություներով, որոցով ապրում և շնչում է հասարակությունը:

 


Մի շարք հարցերի արդյունքները վկայում են, որ գործիչների մեջ առաջատարը Գագիկ Ծառուկյանն է, իսկ քաղաքական միավորների մեջ՝ «Ծառուկյան» դաշինքը: Նշենք մի քանի օրինակ: Մասնավարոպես, «Նշեք խնդրեմ 3 քաղաքական գործչի, ով ըստ Ձեզ, աջակցում է անապահովներին» հարցին հարցվողների մեծամասնությունը՝ 56.3 տոկոսը նշել է Գագիկ Ծառուկյանին:
«Եթե մասնակցեիք ընտրություններին, ապա ո՞ր քաղաքական կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք» հարցին հարցվողների 47.5 տոկոսը պատասխանել է, որ կքվեարկի «Ծառուկյան» դաշինքի օգտին:
«Նշեք խնդրեմ 3 քաղաքական գործչի, ով ավելի մեծ ներդրում ունի երկրի տնտեսական զարգացման մեջ» հարցին հարցվողների 36.7 տոկոսը նշել է Գագիկ Ծառուկյանին:
Նշենք, որ սոցհարցումները արտացոլում են ոչ միայն հանրային սպասելիքները այս կամ այն գործչից կամ քաղաքակամ ուժից, այլ նաև արտացոլում են հասարակական տրամադրությունները, որոնք ձևավորվում են քաղաքական գործընթացների, առկա քաղաքական փորձի, քաղաքական ուժերի և գործիչների գործունեության արդյունքում: Այս առումով Գագիկ Ծառուկյանի ունեցած բաձր վարկանիշը պատահական չէ, այլ միանգամայն սպասելի:

 


Հասարակությունը, որն արդեն անցել է մի քանի համապետական և տեղական ընտրություններով, վաղուց արդեն տարբերակում է հայտնի գործիչներին և քաղաքակամն ուժերին: Հասարակությունը, որը բազմիցս տեսել է ընտրությունների ժամանակ անէությունից հայտնվող, իր դարդուցավի մասին «հիշող», ոսկե սարեր ու խոստումներ տվող գործիչների, որոնք անմիջապես չքվում են ընտրություններից հետո՝ մոռանալով բոլոր խոստումների մասին, սկսել է հավատալ և վստահել բացառապես այն գործիչներին, ովքեր մշտապես, անկախ նախընտրական կամ հետընտրական փուլերից, իր կողքին են, աշխատում են իր հետ, ականջալուր լինում իր ցավին և հոգսին:

 


Այս առումով, նույնիսկ քաղաքական գործընթացներին ուշադրությամբ չհետևող քաղաքացին կարող է փաստել, որ Գագիկ Ծառուկյանը իրեն հավասարը չունի:
Սոցհարցումները ցույց են տալիս համացանցից և լրատվադաշտից դուրս իրականությունը, որտեղ գնահատվում է այն գործիչը, ով աշխատում է, որ ծրագիր է ներկայացնում և հետո այն կյանքի կոչում:
Ի դեպ, հետաքրքիր է, եթե նախընտրական քարոզարշավի ընթացքում կամ ընտրությունների նախօերին նույնատիպ սոցիոլոգիական հարցում անցկացվի, ապա ինչպիսի՞ն կլինեն ցուցանիշները կամ ինչ փոփոխություններ կլինեն դրանց արդյունքներում:

 

Фото Sevak Aslanyan.

Фото Sevak Aslanyan.

Фото Sevak Aslanyan.

Фото Sevak Aslanyan.

Фото Sevak Aslanyan.

Фото Sevak Aslanyan.

Фото Sevak Aslanyan.

Фото Sevak Aslanyan.

 

Սևակ Ասլանյան