Շատ լավ ընկեր ունեմ, որը սիրում է ասել, թե հայ հետախույզներն ու հատուկ նշանակության ջոկատների տղաները միանման թելերով են կարված։ Բոլորն էլ հզոր են, մեծ նվիրյալներ, կյանքի արժեքը հասկացող իրական հայրենասերներ։

 


Այսօր ռազմական հետախուզության օրն է։ Առավոտյան զորամաս էի գնացել՝ տղաներին շնորհավորելու։ Ցուցադրական ելույթներ, պարգևատրումներ, զինվորական շքերթ... Օրվա հիանալի սկիզբ։ Մենակ տեսնեիք, թե որքան վստահություն կար այնտեղ։ Որքան աշխատանք։ Որքան հպարտություն...
Շնորհավոր ձեր տոնը, սիրելի հետախույզներ։ Շնորհավոր ձեր տոնը, ընկերներ։ Ու անփորձանք ծառայություն։

 

 

Հրանտ Մելիք-Շահնազարյան