Արդեն մոտ մեկ ամիս է ինչ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով տիրում է այսպես կոչված «հարաբերական խաղաղություն»:Հետեվելով ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության ամենօրյա տարածած հաղորդագրություններին՝ նկատում ենք,որ հակառակորդը վերջին շրջանում չափազանց հանգիստ է իրեն պահում,ինչը մի գուցե ինչ-որ տեղ տարօրինակ է:2014-ի օգոստոսյան հայտնի դեպքերից հետո ադրբեջանական կողմը այս կարգի պահվածք թերևս չէր դրսվորել,այն էլ այսքան երկար «ինտերվալով»:

 


Թվում էր թե Ադրբեջանը ապրիլյան դեպքերից հետո պատրաստակամություն է հայտնել խնդիրը մարտի դաշտից բանակցային սեղան տեղափոխել , սակայն ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության վերջին շրջանում հնչեցրած մեղմ ասած ագրեսիվ հայտարարություններից զգացվում է, որ Ադրբեջանի ցանկությունը բանակցային սեղան վերադառնալու հարցում այդքան էլ մեծ չէ:Հետևաբար կարելի է ենթադրել,որ հակառակորդի այս հանգստությունը օգտագործում է ավելի շատ ներքին խնդիրներ լուծել համար :
Ադրբեջանական կողմին այսպես ասած ժամանակ է պետք ապրիլի սկզբին տեղի ունեցած պատերազմի «հաջողությունները» սեփական հանրությանը ներկայացնելու համար, ինչով արդեն երկու ամիս է զբաղվում է հակառակորդի քարոզչամեքենան, և պետք է նշեմ,որ այդ դաշտում ինչ-որ հաջողություններ գրանցում է , հասարակության մի հատվածի մոտ կարծիք ստեղծելով թե իբր մեծ հաղթանակ են գրանցել ապրիլյան պատերազմի ժամանակ և այլն...

 


«Ֆռոնտում» հանգիստ պահվածքի մյուս հանգամանքը կարծում եմ այն է,որ Ադրբեջանում արդեն մեկնարկել է ամառային զորակոչը, և 4 օրյա պատերազմից հետո ստեղծված բարոյահոգեբանական ոչ այդքան լավ վիճակը սրացումների պատճառով հնարավոր էր անցանկալի խնդիրներ առաջացներ ռազմական գերատեսչության համար:
Մյուս և ամենակարևոր հանգամանքը կարծում եմ այն է,որ հայկական բանակի հասցրած հրետանային հարվածներից հետո ,առաջնագծում և թիկունքում ինժեներական շատ ենթակառուցվածքներ շարքից դուրս էին եկել , և այդ ամենը վերականգնելու համար բավականի երկար ժամանակ է պահանջվում, դրա մասին են վկայում նաև ադրբեջանական մի շարք ռեպորտաժներ, որոնցում պարզ երևում է մեծաթիվ ինժեներական զորքերի առկայությունը առաջնագծում:

 


Հ.Գ
Սահմանում տիրող հարաբերական խաղաղությունը կարծում եմ նաև մեզ է այսպես ասած ձեռնտու:Այդ թեզի վառ ապացույցն է այն,որ վերջին երկու ամիսների ընթացքում առաջնագծում կատարվել և կատարվում է մեծ ծավալի աշխատանքներ, սկսած ինժեներական աշխատանքներից վերջացրած համապատասխան տեխնիկական միջոցների տեղադրմամբ:

 

Վիտալի Մանգասարյան