Հարգելի հայրենակիցներ,Դուք նկատել եք,թե ինչպես է այս մի քանի օրերին ակտիվացել ԱՄՆ դեսպանը Հայաստանում...Ռիչարդ Միլսը ինչ-որ հանդիպումներ է ունենում երկրի ղեկավարների և ընդդիմադիրների հետ,կոչերով և նախազգուշացումներով է հանդես գալիս Հայաստանում այս օրերին տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ,ասում են,հիվանդանոցներ է այցելել այսօր...Հետաքրքիր է՝դա դեսպանի պարտականությունների մեջ մտնող գործառույթներ են,որ նա այդպես ակտիվ է...Եթե Միլսը սրտացավությունից դրդված է այդ ամենը անում,շատ ուրախ կլինեի...Այդ դեպքում մենք պետք է նեղանաք ՀՀ մայրաքաղաքում հավատարմագրված այլ երկրների դեսպաններից,որոնք Միլսի պես ակտիվ չեն...


Իսկ եթե լուրջ,ապա ռուսական լծից ազատագրելու համար ԱՄՆ կողմից և համապատասխան երկրներում նրա դեսպանների կողմից կազմակերպված հեղափոխությունները,ասենք նույն Վրաստանում և Ուկրաինայում շատ ծանր հետևանքներ ունեցան վերջիններիս համար...Վրաստանը վերջնականապես կորցրեց Հարավային Օսիան և Աբխազիան,իսկ Ուկրաինան՝Ղրիմը,Դոնբասի մի մասը,խոշորագույն Դոնեցկ և Լուգանսկ քաղաքներով...Ինձ մի հարց է հետաքրքրում...Միլսի ակտիվության և Մոսկվայի լծից ազատագրվելու դիմաց մենք ի՞նչ ենք կորցնելու...Չնայած,ասեմ,որ Մոսկվայի լծի տակ գտնվելու դեպքում էլ մեծ վտանգ կա,որ առանց մեզ տեղյակ պահելու "ոխերիմ" ընկերներ Պուտինն ու Էրդողանը մեր փոխարեն հարցեր կլուծեն...Այս ամենը կանխելու համար մեր երկրի իշխանավորները պետք է ԵՐԿՈՒ բան անեին.


1.լինեին լեգիտիմ,որ ոչ մեկի կողմից չշանտաժվեին
2.Հայսատանի նման ՓՈՔՐ երկիրը,որտեղ բնակչության թիվը Մոսկվայի մեկ օկրուգի բնակչությունից էլ քիչ է,դարձնեին ամենազարգացած երկրներից մեկը տարածաշրջանում...
Սակայն,ոչ...Մեր ղեկավարների գլխավոր նպատակը ոչ թե երկրի բնակչության բարեկեցությունն էր,այլ սեփական գրպանների պարունակության ավելացումը...Մոռանում են,որ անհայրենիք հարուստ նախկին պաշտոնյայի փողերը անցնում է այն պետության ղեկավարի ձեռքը,որն իրեն ապաստան է տալիս...Օրինակ՝Յանուկովիչը...Ոչ պաշտոնական տվյալներով,Ուկրաինայի նախկին նախագահի ունեցվածքը 70 միլիարդ դոլլար է,որը տնօրինվում է Պուտինի վարչակազմի կողմից...


Հ.Գ.Նորմալ պետություն լինելու դեպքում ԱՄՆ դեսպանի այսպիսի ակտիվ գործունեության համար նրան կկանչեին ԱԳՆ և կնախազգուշացներին,որ դուրս կշպրտեն երկրից,եթե վերջինիս գործունեությունը դուրս գա դեսպանին տրված լիազորություններից...Սակայն դա մեզ չի սպառնում...Մեր երկիրը այնպիսի վիճակում է,որ ԱՄՆ դեսպանը կարող է ում պաշտոնում ասես իրեն պատկերացնել...
Շնորհակալություն 25 տարի ՀՀ-ն ղեկավարած նախագահներին...

 

 

Գագիկ Համբարյան