Որքան ես գիտեմ, ամեն սանտիմետրի համար տղերքը կատաղի ու անձնուրաց պայքար են մղել ու նաև իրենց կյանքերի գնով պահել, որքանը կարողացել են: Պետք չի նրանց արածը թերագնահատել:
Գիտեմ նաև, որ որոշակի հատվածում հետ վերցնելու օպերացիա չի իրականացվել միայն մեկ պատճառով' դիրքի կարևորությանը համեմատ անհամաչափ շատ մեծ թվով զոհեր կունենայինք:

 


Եթե իմ երեխու կյանքի գնով չի արվելու մի բան, եթե անձամբ ես չեմ զոհելու կյանքս, ինձ բարոյական իրավունք չեմ վերապահում չարածի կամ արածի համար երեսով տալ:
Ինչ լավ ա, որ դիրքերում ժամանակ չունեն երևանյան կարծիքները ու ճառերը կարդալու ....
Ես վստահում եմ սահման պահող տղերքից յուրաքանչյուրին ու գիտեմ, որ իրենց խնդիրները ու առաջադրանքները փայլուն են անում:

 

 


Իզաբելլա Աբգարյան