Հայրենական մեծ պատերազմը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի մի մասն էր կազմում ու որի պատճառով ֆաշիստական Գերմանիան յուր Հիտլերով ոչնչացվեց: Ես հպարտ եմ, որովհետև երեք պապերս կռվել են այդ արհավիրքի դեմ ու հաղթանակած տուն են վերադարձել:
Գեորգևյան ժապավենների պատմությունը ես լավ գիտեմ, բայց այդ ժապավենները նաև Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի խորհրդանիշն են դարձել, այդ իսկ պատճառով եկեք չընկնենք ծայրահեղությունների գիրկը և չուրանանք այն 600.000 հայորդիների սխրանքները՝ սկսած ԽՍՀՄ սահմաններից մինչև Ռայխստագի պատի տակի քոչարի:

 


Վերջերս Զինկոմիսարիատում էի, որտեղ մի առանձին անկյուն է հատկացված հայերնական պատերազմի տարիներին գեներալների, մարշալների և ԽՍՀՄ հերոսի կոչում ստացած հայորդիներին: Այդ մարդիկ պայքարեցին ռասայական խտրականությունների դեմ: Հիտլերյան Գերմանիան ոչնչացնում էր Հրեաներին, ինչպես Թուրքերը Հայերին: Չմոռանանք այս մասին, իսկ եթե գովաբանենք Հիտլերին, հիշեք, որ գովաբանում եք ցեղասպանածին մի մարդու, ով մայր ու մանկիկ հաշվի չէր առնում:

 


Էդգար Խաչատրյան