Ես միայն մի բան չեմ հասկանում, սահմանադրական հանրաքվեին ձեռքերը փաթթաց նստած մարդը, որ հայտարարում էր, որ դա կեղծ քաղաքական օրակարգ ա ու իշխանափոխության հարց չի լուծում, ինչի ա իրան կոտորում Հայաստանի միջին մեծության քաղաքներից մեկի քաղաքապետի պաշտոնի համար, դրանով իշխանափոխության հարց ա լուծելու:

 

Եվ հետո, եկեք չմոռանանք ՆիկԿոլի և "ինստիտուտցիոնալ" ճամբարի կարկառունների պնդումը, որ եթե ընդդիմությունը կարողանա ՀՀ բոլոր ընտրատեղամասերում ապահովել երեքական վստահված անձ, ապա ընտրությունները ամենաէֆեկտիվ կերպով կվերահսկվեն և հաղթանակը կլինի երաշխավորված, եթե իրոք այդ թեզը ճիշտ ա ապա որն է խնդիրը, թող բոլոր տեղամասերում ունենան երեքական վստահված անձիք և ընտրությունների ելքը կարելի կլինի համարել կանխորոշված, էլ հանձնաժողովների անդամների տեղերի համար բազառը ինչ իմաստ ունի:

 

Կամ ով ա ասում, թե ՀԱԿ-ը մերժել ա ՆիկԿոլին:
ՆիկԿոլը համապատասխան հարցով ՀԱԿ խմբակցության նիստ ա հրավիրել ու նիստը չի կայացել: Կներեք, բայց եթե ինչպես ՆիկԿոլն ա պնդում խմբակցության 7 անդամներից 4-ը կողմ են ՆիկԿոլի դիրքորոշմանը, ապա իմ կարծիքով այդ նիստը իրավազոր կլիներ եթե անգամ դրան չմասնակցեին մյուս երեք պատգամավորները:
Ուրեմն կամ ՆիկԿոլն է խասյաթին համաձայն ստում և շառ անում ՀԱԿ-ի վրա կամ էլ ՆիկԿոլի զվյոզդը էնքան ա տարել, որ իրան թվում ա կարա հրամայի ՀԱԿ խմբակցությանը ու էդ խմբակցությունը միանգամից կկապիտուլացվի իր որոշումների առաջ!

 

Կարեն Թովմասյան