Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ զինադադարը Սիրիայում պարտադիր չէ Թուրքիայի համար:
Դավութօղլուն նշել է,որ այս զինադադարը իսկապես անհրաժեշտ է Սիրիային և այն բոլոր կողմերին,որոնք ներքաշված են այս խնդրի մեջ: Թոըրքիային սպառնացող վտանգի դեպքում վերջինս ոչ ոքից ոչինչ չի հարցնի,կանի այնպես ինչպես ինքն է ճիշտ համարում:

 


Վարչապետը նշել է,որՍիրիայի տարածքից Թուրքիային սպառնացող վտանգը դուրս է գալիս սիրիական խնդրի շրջանակներից և դառնում է արդեն պաշտոնական Անկարայի խնդիրը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է ,որ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև կնքված համաձայանգիրը Սիրիական հարցի շուրջ կարող է ողբերգական հետևանքներ ունենալ Սիրիայի համար: Այս ամենը բառի բուն իմաստով թույլ կտա Ասադի ուժերին «սպանել խաղաղ բնակիչներին»:

 

 

Անի Ասլանյան