2015-ի դեկտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է 0,1 տոկոս գնանկում: Նախորդ ամսվա՝ նոյեմբերի համեմատ դեկտեմբերին գրանցվել է 1,7 տոկոս գնաճ, ինչը պայմանավորված է հիմնականում պարենային ապրանքների 3 տոկոս գնաճով:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2015-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ պարենային ապրանքների գների 3 տոկոս աճը մեծապես պայմանավորվել է է մրգի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի' 3,4-25,2 տոկոս գնաճով: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 8-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0,1-25,2 տոկոս գնաճ, 3-ում՝ 0,7-0,2 տոկոս գնանկում, իսկ 2-ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:
Կարինա Սանթրոսյան