2015-ի նոյեմբերին նախորդ տարվա նոյեմբերի համեմատ Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է 1,2 տոկոս գնաճ: Կենտրոնական բանկը 2015-ի համար կանխատեսել է գնաճի 4 տոկոս + - 1,5 տոկոս միջակայք, ինչը նշանակում է, որ ներկա պահին գնաճը այդ միջակայքի ստորին սահմանից զգալիորեն ցածր է:
Պարենային ապրանքների գները 2015-ի նոյեմբերին նախորդ տարվա նոյեմբերի համեմատ նվազել են 1,6 տոկոսով: 2014-ի դեկտեմբերի համեմատ պարենային ապրանքների գները նվազել են 6,8 տոկոսով, իսկ 2015-ի հոկտեմբերի համեմատ' աճել 1,7 տոկոսով:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2015-ի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ պարենային ապրանքների գների 1,7 տոկոս աճը մեծապես պայմանավորվել է ձվի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի' 2,8-27,5 տոկոս գնաճով: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 5-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0,1-27,5 տոկոս գնաճ, 6-ում՝ 5,1-0,1 տոկոս գնանկում, իսկ 2-ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:
Անահիտ Գրիգորյան