Թուրքիայում թուրք-քրդական բախումները անցել են նոր փուլ՝ դրանք սահմանային նահանգներից տեղափոխվել Թուրքիայի խորքերը: Այսօր Դիյարբեքիր նահանգի Սիլվան քաղաքում սպանվել են թուրքական ռազմական ուժերի տասը զինծառայող, իսկ երկու տասնյակն էլ ծանր վիրավորվել են Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) հետ բախման ժամանակ:Թուրքիայի զինված ուժերը սկսել ռազմական գործողություններ իրականացնել Սիլվանի մի անգամից երեք թաղամասերում՝ Թեքել, Մեսջիթ և Քոնաք, որտեղ բնակչության թիվը անցնում է 90. 000-ը:

 

Նշեմ, որ Սիլվանը մոտ 10 օր փաստացի ինքնավար է և գտնվում է պաշարման մեջ: Թուրքական զինված ուժերի ռազմական գործողություններն այս անգամ ևս պսակվել են անհաջողությամբ և կրելով կորուստներ նահանջել են: Սիլվանում չնայած պարետային ժամ է, բայց քաղաքում այլևս չկա թուրքական բանակի ծանր զինտեխնիկա, բոլորը կամ վնասազերծվել են ,կամ հեռացվել քաղաքից: Այսօրվա ռազմական գործողությունների արդյունքում վիրավորված զինվորներին ուղղաթիռով տեղափոխել են Դիջելի համալսարանական հիվանդանոց, որտեղ ստացած վիրավորումներից մահացել է ևս երկու զինվոր:

 

 

Կիլիկիա Հայաստան