Իսլամական Պետությունը արդեն որերորդ անգամ հրապարակում է տեսահոլովակներ, որտեղ 3-4 տարեկան երեխաները սովորում են սպանել, վերջին տեսահոլովակում 3 տարեկան երեխան վառում է փափուկ խաղալիքը, նախորդներում սվինով մորթում, գլխատում կամ գնդակահարում է խաղալիք զենքով, այդ ամենը նկարահանվում է ԻՊ-ի սև դրոշի ֆոնին։ Նման դաստիարակությամբ երեխաները կմեծանան բացարձակապես առանց կոմպլեքսների ցանկացած առհավիրքի և մահվան նկատմամբ, նրանց դեմ պրակտիկորեն անհնար կլինի պայքարել։

 

Եթե երեք տարեկաններից սկսած նմանատիպ պրոպագանդիստական-դաստիարակչական աշխատանքներ են կատարում, դա նշանակում է, որ նրանց պլանները մինիմում 15-20 տարի դեպի առաջ են։ Իսլամական պետությունը հավակնում է շատ ավելի ընդարձակվել, քան կարելի է պատկերացնել։ Ամբողջ Պարսկաստանը, Թուրքիան, Կասպյան ավազանի և ամբողջ Միջին Ասիայի երկրները իսլամական են, իսկ այդ ճանապարհին նաև մենք ենք։ Իսլամական հավատքից դեպի ծայրահեղ կրոնամոլություն երկու քայլ է։

 

Հայկ Մարգարյան