Մի մարդ, ով Կյանքից գոհ չէր, սկսեց հանդիմանալ նրան.
-Դու կարող էիր ավելի լավը լինել' մի քիչ ավելի բարի և արդար քո երեխաների համդեպ:
Կյանքը կոպիտ պատասխանեց.
-Դու էլ եք լավը: Ինչպես դուք եք իմ հանդեպ, այնպես էլ ես եմ ձեր հանդեպ:
Մարդը չհանգստացավ.
-Իսկ ո՞վ է մեզ այդպիսին ծնել: Ո՞վ է այդպիսին դարձրել:
«Ես,-մտածեց Կյանքը,-նա ճիշտ է…»

 


Իսկ մարդը շարունակեց.
- ԵՎ մեզնից ամենավատերին դու ավելի քիչ չես լավություն անում, քան մյուսներին:
Կյանքը շատ տխրեց.
-Պատահում է…
ԵՎ լսեց.
-Իսկ ուզու՞մ ես իմանալ, թե ինչու բոլորը երջանիկ չեն: ԵՎ ի՞նչ պետք է անես դու, որպեսզի բոլորը միայն գովեն ու փառաբանեն քեզ:
-Նա զարմացավ. «Միթե՞ ամեն ինչի համար կա մեկ պատճառ, որն ինձ հայտնի չէ» և ասաց.
-Այո, ուզում եմ:
-Այդ դեպքում լսիր…Ինչ ես կարծում, ինչու՞ ենք մենք դժգոհ քեզնից:
Կյանքը թոթվեց ուսերը:

 


-Դու միայն մի բառ գիտեք' «Տու՛ր»: Իսկ ինքներդ միայն նվնվում եք և ուրիշներին էլ ապրել չեք թողնում:
-Մարդը ժպտաց.
-Դու համարյա ճիշտ ես: Իսկ ինքդ փորձե՞լ ես տալ:
Կյանքը վստահ գլխով արեց:
-Ոչ,-ասաց մարդը,-ոչ միայն մեկին, այլ բոլորին միանգամից, և ամեն ինչ, ինչ խնդրու՞մ են:
Կյանքը մտածեց. «Այդ ինչպե՞ս' ամեն ինչ բոլորին ու այն էլ միանգամից: Այդպիսի բան ի ծնե չի եղել:»
Մարդը շարունակում էր.

 


-Մարդիկ դժգոհ են, քանի որ ստանում են շատ քիչ, և դա էլ կիսում բոլորի մեջ: և ավելի ուժեղները վերցնում են նրանցից, ովքեր ավելի թույլ են: Եթե բոլորն ամեն ինչ ստանան, ապա էլ ի՞նչ պատճառներ կլինեն դժգոհելու:
-Կյանքը մտածեց և որոշեց. «Ինչու՞ չփորձել»:
ԵՎ սկսեցին իրականանալ մարդկանց բոլոր երազանքները' նույնիսկ ամենահիմար ու ֆանտաստիկ երազանքներից մինչև ամենա նողկալի ու ստոր…Շատ շուտով Կյանքն ավարտվեց:
Ալեքսանդր Բելլից

Արամ Դանիելյան "Հանդիպում"

 

 

Միհրդատ Ռոստամի Մադաթյան