Երկու հոգի վիճում էին՝ արդյո՞ք արդար մարդը պետք է մարդկանց մեջ ապրի:
Առաջինը պնդում էր, որ չափի մեջ հնարավոր չէ չհետևել երկրային, այլ ոչ երկնային կանոններին: Նա ասաց.
-Կա լեգենդ այն մասին, որ այստեղից հեռու կա մի վանք: Հայտնի է, որ մեղսավորների համար ճանապարհը փակ: Կասես դա ճիշտ չէ: Չէ որ վանքը գայթակղությունից հեռանալու միջոց է:

 

Հնարավորություն ուղղվելու, բարձրին հասնելու: Բայց ամենայն հավանականությամբ այնտեղ վերում այլ կերպ են մտածել: Երկրի վրա ես սխալներ կատարել, այդտեղ էլ փոխհատուցիր: Պետք չէ փախչել նրանցից, միանալ ուրիշի սրբությանը: Քեզնից չես փախչի...Այդ պատճառով նման մարդը ավելի շուտ կարող է փչացնել վանականին, քան նրանից սովորել: Երբ մեղսավորը մոտենում է այդ վայրերին, վանքը ծածկվում է մշուշով, իսկ երբ տարածվում է՝ մարդն իր առաջ ոչինչ չի տեսնում: Միայն թռչուններն են բղավոցներով պտտվում նրա գլխավերևում, մինչ նրա գնալը: Արդյո՞ք դա կերպարանափոխված վանականները չեն:

 


Երկրորդն առարկեց.
-Կյանքում ես չեմ հանդիպել արդար մարդկանց, միայն կենդանի մարդկանց: Միթե՞ բոլորն արդար են երկնային վանքում:
-Դա միայն ապացուցում է, որ ես ճիշտ եմ,-ասաց առաջինը:
Երկրորդը չհամաձայնվեց.
-Իսկ արդար ու արժանավայե՞լ է մերժել ու ձեռք չմեկնել նրանց, ովքեր թակում են նրա դռները, աղաչելով օգնել և օրինակ ծառայել: ԵՎ ես կասկածներ ունեմ՝ արդյո՞ք արդար են այնտեղ մարդիկ, եթե նրանց մեջ կարեկցանք չկա:

 


-Դու ուզում ես ասել,-զարմացավ առաջինը, որ այնտե՞ղ էլ արդար մարդիկ չկան:
Երկրորդը միայն թոթվեց ուսերը:
Ալեքսանդր Բելլից

Արամ Դանիելյան "Երեկոյան զբոսանք"

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան