Պետք է լինել Լաս Վեգասում, որ հասկանալ, թե ով է Քըրք Քըրքորյանը և պետք է լինել Ամերիկայում, հասկանալու համար, ով է Քիմ Քարդաշյանը: Համաձայնեք, որ Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան կարծես բարիացրեց մթնոլորտն ու ամեն օր ավելի ու ավելի է փոխում հայաստանցիներիս կարծիքը նրա մասին և նշեմ ավելին' ամենակարեվորը, այս աղջիկը սկսում է գերել մեր սրտերը:
Ես միայն հիմա հասկացա, թե անգլիացիներն իրենց հավատարիմ սիրով դեպի Լեյդի Դի-ն, կամ ամերիկացիների ու եվրոպացիների վերաբերմունքն ու գնահատականը դեպի Ժակլին Քենեդին կամ Գրեյս Քելլին, որքան թևեր են տվել վերջիններիս և ստիպել մեզ բոլորիս ևս սկսել սիրել նրանց…
Կարծում եմ' բոլորիս ընտանիքներում էլ կգտնվի գոնե մեկ իրական կամ հորինված պատմություն' կապված Սարոյանի' Երևան կատարած այցի վերաբերյալ. օրինակ' ո՞ւր գնաց, ո՞ւմ հանդիպեց, ի՞նչ ասաց ու ի՞նչը սիրեց. ի՞նչն է պատճառը, որ այն ժամանակ ոչ ոք ոչ մի բացասական բան անգամ չմտածեց, իսկ տեսե’ք, թե ինչ է կատարվում հիմա' ով ինչ պատահում, գրում է…

 

Իսկ մտածե՞լ եք, թե ինչ կլիներ, եթե Քիմը չունենար այդ ,,Sex Tape’’ ասվածը կամ հակառակը' եթե նմանատիպ բան ունենար վերոնշյալ անձանցից որևէ մեկը: Կարող է հարցը նաև նրանումն է, որ մենք գոնե ենթագիտակցորեն չենք ուզում հասկանալ, որ Քիմն է լինելու, եթե ոչ ամենավառ ներկայացուցիչն ամբողջ աշխարհում, այլ գոնե մեր <<Էֆելյան Աշտարակը>>, և ուշ թե շուտ բոլորս պետք է գնահատենք այդ փաստը:
Հետաքրքիրը նաև այն է, որ ոչ Քիմի հայրը'Ռոբերտ Քարդաշյանը,ով բավական մեծ ճանաչում ուներ ԱՄՆ-ի իրավաբանական շրջանակներում, և ոչ էլ նրա պապը, ով իր հերթին շատ հաջողակ բիզնեսմեն էր, երբևիցե մտքի ծայրով չեն էլ մտածել Հայաստան այցելելու և այն ծաղկեցնելու գործում իրենց փոքր (համեմատ Քիմի) լուման ներդնելու մասին: Ես, միառժամանակ ապրելով Լոս Անջելեսում, հենց այնտեղ հասկացա,թե որքան լավ է, որ կա Քիմի նման մեկն,ով այդքան հեշտացնում է մեր ազգային ինդենտիֆիկացիան օտարերկրացիների ' մասնաորապես հենց ամերիկացիների մոտ:

 


Այսօր' վրացի ընկերոջս հետ Քիմից խոսելիս,փորձեցի օրինակ բերել, զուգահեռներ անցկացնել որևէ հայտնի վրացու հետ, ով ներկա պահին այդքան մեծ ճանաչում ունի ողջ աշխարհում և հասկացա, որ իրենք չունեն Քիմի <<անալոգը>>, իսկ մի փոքր անց զարմանալիորեն եկանք նրան, որ անգամ ռուսները չունեն այդ level-ի “визитка” և մեծամիտ չթվա,բայց անգամ եվրոպական շատ երկրներ ևս չունեն…
Եթե շատերի չարության և վրդովմուքի ամենամեծ կամ միակ պատճառը այն է, որ Քիմի նախկին ընկերը սրիկայաբար տեղադրել էր սոցիալական ցանցերում իրենց ինտիմ ֆոտոները, ապա եկեք ուղղակի ներենք նրա <<ջահելական արարքը>>: Մենք բոլորս այդքան ուրախանում, հպարտանում ու շարունակ ցիտում ենք, երբ ‘’Los Angeles Time’’-ում կամ ‘’Financial Time’’-ում Հայաստանի մասին նյութ են տեղադրում (ինչը որ միշտ սոփեստորեն անհասկանալի է' լավն են գրում, թե վատը) ու չենք ցանկանում ընդունել այն փաստը,որ Քիմն ինքնին ամենամեծ քայլող գովազդն է:
Չի կարելի անտեսել նաև այն փաստը,որ Քարդաշյան ազգանունը կարող է շատ մեծ ազդեցություն ունենալ ԱՄՆ-ի շատ լուրջ շրջանակներում: Պատկերացնում եմ,թե հիմա որքան հպարտ են Կալիֆորնիայում բնակվող մեր հայերը:

 

Մեկ վայրկյան անգամ չկասկածեք,որ այս պատմական այցի շնորհիվ արդեն այս ամառ շատ զբոսաշրջիկներ'հատկապես հայազգի, կժամանեն ' տեսնելու իրենց պատմական հայրենիքը:
Իսկ ի՞նչն է ստիպել ինձ այսպես անվերապահորեն հավատալ այս աղջկա հաջողությանը և ազգանվեր լինլուն, միգուցե այն առիթ եմ ունեցել անձնապես հայտնվել մի իրավիճակում,երբ ոչ հեռու անցյալում,երբ ես ժամանակավորապես բնակվում էի Լոս Անջելեսում,իմ և ընկեոջս ռեստորանային բիզնեսը լավագույն կերպով ‘’launch’’ անելու համար ակտիվ քննարկում էինք Քիմին բացման արարողությանը հրավիրելու տարբերակը,շատ տարբեր կարծիքներ և ինֆորմացիա կուտակեցինք այն մասին,թե որքան դա կարժենար,բայց երբ մեզ հաջողվեց կոնկրետ հենց նրա հետ կապ հաստատել ,պատասխանը շատ հստակ էր' 300.000 ԱՄՆ դոլլար:

 

Փոքր ինչ անց երբ իմացավ խոսքը հայերի մասին է,շատ ուրախացավ,որ իր հայազգի ներկայացուցիչներն այդպիսի բիզնես նախաձեռնությամբ են հանդես գալիս և ասաց,որ բացման արարողությանը ներկայանալը,կլինի իր անձնական նվերը,և որ դա կարժենա միայն գործակալության հասանելիք միջնորդավճարը'այն է'100.000 ԱՄՆ դոլլար, վերոնշյալ գումարի ուղիղ կեսը: Իհարկե,միևնույնն է,այդ գումարը տասնապատիկ անգամ գերազանցում էր մեր պլանավորածը,բայց կարևորն այն է,որ մենք անչափ շոյված և հպարտ էինք,որ այդքան հայտնի ու ողջ աշխարհում համընդհանուր սեր վայելող սելեբրիթին երբեք չի մոռանում իր արմատները և չի դադարում ուրախանալ հայրենակիցների հաջողությամբ: Ու օրինակս նրա համար է,որ մենք բոլորս տեսնեն, թե ինչքան է շռայլում Քիմը Հայաստանում ռեստորաններ և սրճարաններ այցելելով:
Մի դիտարկում ևս ունեմ, միգուցե փոքր-ինչ սուբյեկտիվ, բայց կարծում եմ, որ մոտ ապագայում Քիմը կանցնի աշխարհի ամենաազդեցիկ կանանց շարքը, և եկեք ուղղակի օգնենք նրան' դա իրականացնել:

 

 

Վիկտոր Մնացականյան