1193 թ. - մահացել է Սալահ ադ Դինը, քուրդ նշանավոր սուլթան (ծնվ. 1137 թ.)։


1791 թ. - Վերմոնտը դարձավ ԱՄՆ-ի 14-րդ նահանգը։


1878 թ. - ծնվել է Ալեքսանդր Թամանյանը, ճարտարապետ, ակադեմիկոս (մահ. 1936 թ.)։


1941 թ. - ծնվել է Բաբկեն Հարությունյանը, հայ պատմաաշխարհագրագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (մահ. 2013 թ.)։


1975 թ. - Եղիսաբեթ II թագուհին Չարլի Չապլինին շնորհեց ասպետի կոչում։


2004 թ. - Լոնդոնում ՖԻՖԱ-ն իր 100-ամյակին նվիրված հրապարակեց ֆուտբոլի արքա Պելեի կողմից կազմված 125 մեծագույն ֆուտբոլիստների ցանկը՝ ՖԻՖԱ 100-ը։


2008 թ. - հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը առաջին անգամ պաշտպանեց աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը հաղթելով Շենան Թեյլորին։


2008 թ. - Մարտակերտում հայ և ադրբեջանական զինված ուժերի միջև տեղի ունեցան ռազմական ընդհարումներ։


2011 թ. - մահացել է Ալենուշ Տերյանը, հայազգի գիտնական, Իրանի առաջին կին-պրոֆեսորը և առաջին արևային աստղադիտարանի և հեռադիտակի հիմնադիրը Իրանի աստղագիտության պատմության մեջ (ծնվ. 1920 թ.)։

 

 

Տիգրան Խաչիկյան