Շատերին է հայտնի, որ պորտուգալացի ծովագնաց Վասկա դա Գաման առաջին եւրոպացին է, որը Աֆրիկա մայրցամաքը հարավից շրջանցելու միջոցով հասել է Հնդկաստան՝ հայտնագործելով դեպի այդ երկիր տանող ծովային ճանապարհը (1497-99թթ.)։





Հայե՛ր, գիտե՞ք, որ առաջին անգամ Աֆրիկան փորձել են շրջանցել պարսիկները: Նրանք Վասկո դա Գամայի հայտնագործությունից շուրջ 2000 տարի առաջ՝ Ք.ա. V-րդ դարում, դուրս գալով Եգիպտոսից՝ Միջերկրական ծովով նավարկել են դեպի Հերկուլեսյան սյուներ (Ջիբրալթար), այնուհետեւ ամիսներ շարունակ լողացել հարավ՝ Աֆրիկայի ատլանտյան ափերին հանդիպելով արմավենուց պատրաստված հագուստներով «անհայտ ժողովուրդների»: Վերջիններս օտարներին տեսնելուն պես՝ լքել են բնակավայրերն ու փախել: Արշավախումբը, սակայն, առաքելությունն անավարտ թողնելով եւ խախտելով Քսերքսես արքայի հրամանը՝ այն է նավարկելով շրջանցել Աֆրիկան եւ հասնել Պարսկաստան, վերադարձել է Եգիպտոս: Քսերքսեսը մահապատժի է ենթարկել արշավախմբի ղեկավարին՝ Սատասպեսին, որն իր հորաքրոջ որդին էր:



Հայե՛ր, գիտե՞ք, որ