Կարծում եմ, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամ չկա, քանի որ վարչակազմի կողմից գործարկվող քայլերի արդյունքում «այլընտրանքային եռյակի» կազմաքանդումը ընդամենը վերջինիս վերաբերող գործընթաց է: Ուրիշ հարց, որ քաղաքական դաշտում և ոչ միայն այնտեղ՝ մնում են բոլոր այն խնդիրները, որոնք կոչված էր լուծելու եռյակը (ըստ իր հայտարարությունների), սակայն տվյալ դաշտում գործող որևէ ուժի արտանետումը մեխանիկորեն չի ենթադրում ճգնաժամ, այլ ընդամենը նրանում նոր ուժի հայտնվելու հնարավորություն:

 

 

Կհայտնվի այդ ուժը, թե ոչ, կհայտնվի այսօր թե վաղը՝ դրանք արդեն այլ հարցեր են, քանի որ քաղաքական դաշտը բնութագրվում է ոչ թե դերակատարների քանակով, այլ առանձին ուժերի լայն և խոր ներկայացվածությամբ. չինմաչինցի իմաստուն ծերուկ...

 

 

 

 


Վախթանգ Սիրադեղյան