Չիդեմ խնդա՞մ, թե լա՞մ


Եռյակի ներկայիս վիճակը ինձ հիշեցնում է մի քանդված պազլ, որը ոչ մի կերպ չի հավաքվում, որովհետև դրանք տարբել պազլների կտորներ են:


Այսպիսվ Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ ինքը հոկտեմբերի 10-ին չի մասնակցելու եռյակի հանրահավաքին: Դեռ հոկտեմբերի 10-ին 6 օր կա, բայց եռյակի «ամուր» նավակը արդեն ճաքեր է տալիս: Տեղեկություն կա, որ հանրահավաքի օրակարգը չի գոհացնում նաև որոշ ԲՀԿ պատգամավորների: Կոպիտ ասած հրաշալի եռյակի մեջ ընդդիմություն է ձևավորվում: 


Թեժ աշնան ծիլերը դեռ դուրս չեկած՝ եռյակի ներկայացուցիչները սկսեցին քայլել դրանց վրայով: Հիմա բա էլ ժողովուրդը գնա հոկտեմբերի 10-ին հանրահավաքի ի՞նչ անի:Իրանք իրար մեջ իրար են ուտում, բայց ուրիշներին միանալու կոչ են անում


Հ.Գ. Եռյակ ջան բան չմնաց, առաջնորդների մասնակցել չմասնակցելու հարցը հստակեցրեք, հավաստիացնում եմ ձեզ սա օսկար մրցանակաբաշխությունը չի, որ ինտրիգա եք ստեղծում նրանց շուրջ:

 

 

 Էդգար Խաչատրյան