Այս տարվա' 2014-ի առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետությունում կատարված ներդրումները (առանց պետական կառավարման եւ բանկային համակարգով ստացվածի) կազմել են 446,3 մլն դոլար , որից ուղղակի ներդրումները' 249,9 մլն դոլար: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից:

 

 

Ամենամեծ ներդրումներ կատարվել են Ռուսաստանից' 213 մլն դոլար, որի գերակշիռ մասը գազամատակարարման ոլորտում, երկորդը Կիպրոսն է' 67 մլն դոլար ներդրումներով, երրորդը' Գերմանիան' 48 մլն դոլար ներդրումներով' երկուսն էլ հանքագործական արդյունաբերության եւ մետաղական հանքաքարի արդյունահանման ոլորտներում: Մնացած երկրներից Հայաստանում կատարված ներդրումների ծավալը, յուրաքանչյուրի դեպքում ցածր է 16 մլն դոլարից:

 

 

Կարինե Առաքելյան