Բոլորին մի արշինով մի չափեք: Խելացի մարդը ,որն ուսերի վրայի գլուխը միայն գլխարկ կրելու համար չի օգտագործում,բոլորի մեջ հավասարության նշան չի դնում: Կխոսեմ իմ կարծիքի մասին կապված քաղաքականությամբ հետաքրքրված մարդկանց դասակարգմանը,ըստ հայացքների: Շատ չմանրանամ.ուզում եմ խոսել խոշոր բաժանումների մասին,ինչպիսին ես եմ տեսնում:

 

ներքին քաղաքականության մեջ,ըստ հայացքների կան՝ազգայնականներ,լիբերալներ,որ հայերեն կոչվում են ազատականներ,սոցիալիստներ և այլն,իսկ արտաքին քաղաքական կողմնորոշման հետ կապված,կան արևմըամետներ և ռուսամետներ,իսկ արևմտամետները իրենց հերթին լինում են եվրոպամետ և ամերիկամետ: Արևմտամետների մեջ կան մարդիկ,որ համոզված են Հայաստանի զարգացման ճիշտ լինելու մեջ՝արևմուտքի հետ զարգացման ճիշտ լինելու մեջ: Արևմտամետների մեջ կան նաև մարդիկ,որ համոզված արևմտամետներ չեն,այլ՝գռանտակեր,պարանոիկ ռուսաֆոբ,ստրկամիտ :

 

Ռուսամետների մեջ կան մարդիկ,որ Հայաստանի զարգացումը անկեղծորեն տեսնում են ռուսաստանի հետ,բայց նաև կան մարդիկ,որ ստրկամիտ պնակալեզներ են,կամ՝ծախու շներ: Այսպիսով տեսանք տարբերությունը արևմտամետի,ռուսամետի և արևմտամոլի ու ռուսամոլի:

 

Ներքին քաղաքական հայացքների ՝սոցիալիստների,ազգայնականների,լիբերալների մեջ էլ տխմարություն է հավասարության նշան դնելը,որովհետև այդ բոլոր խմբերում էլ կան համոզված,գաղափարական մարդիկ և կան այնպիսիք,որ խայտառակում են իրենց գաղափարակիրներին,իրենց օտարամոլ,կամ ծախու պահվածքով: Մարդուն մի շտապեք եսինչամոլ,կամ ազդեցության գործակալ ու գռանտակեր անվանել,եթե չգիտեք,նա մետ է թե մոլ: Հ.Գ.Անձամբ ես տխմարներին տարբերում եմ այդ հավասարության նշանը դնող,կամ չդնող լինելով:

 

 

Տիգրան Մկրտչյան