Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ իրադարձությունները ցնցեցին ողջ հայությանը: Բազմաթիվ մարդիկ դուրս եկան փողոց' պահանջելով, որ ոճրագործին դատեն Հայաստանում ու նա իր պատիժը կրի այստեղ:


Ցույցեր տեղի էին ունենում թե' Գյումրիում և թե' մայրաքաղաքում:


Գյումրիում տեղի էր ունենում խաղաղ հանրահավաք: Ճիշտ է մի քանի սադրիչներ փորձեցին ապակայունացնել վիճակը, որի հետևանքով էլ եղան վիրավորներ և ձերբակալվածներ: Բարեբախտաբար գյումրեցիները հասկացան, որ սա ուղղակի կեղտոտ սադրանք է և մյուս կողմում ևս իրենց հայրենակիցներն են:


Ի տարբերություն Գյումրիի' Երևանում հիմնականում հավաքվել էին բազմաթիվ դերասաններից ավելի շատ էկրան բարձրացող «ակտիվիստները», ովքեր ինչպես միշտ բախումներ հրահրեցին ոստիկանների հետ: Պարզից էլ պարզ էր, որ կրկին եկել էին ասպարեզում երևալու համար: Նրանք անամոթաբար փորձում էին օգտագործել ողջ Հայ ազգի ողբերգությունը ներքաղաքական դիվիդենտներ հավաքելու համար:


Անկեղծ հպարտացա Գյումրիի մեր Հայրենակիցներով, քանի որ նրանց հիմնական մասը չենթարկվեցին սադրիչների մոնիպուլյացիային և շարունակեցին իրենց արդար պահանջի ներկայացումը խաղաղ միջավայրում:


Սա մեր ընդհանուր պայքարն է ու բոլորիս համար էլ գերխնդիր է հանդիսանում ստահակին ամենախիստ կերպով պատժելը:

 

 

Վաչագան Գևորգյան