Երբ խոսվում է,որ հասունանում է 3րդ աշխարհամարտը,հանդիպում ես քննադատության .կարծում են,որ դա անհեթեթություն է: Առաջին և երկրորդ աշխարհամարտերից առաջ էլ մարդիկ չէին հավատում,որ շուտով սկսելու է աշխարհամարտ: Երբ հիմա ես ասում,որ սկսելու է նորից չեն հավատում.21րդ <<լուսավոր դարն է>>: Այդ չհավատացողները իրենք էլ հոգու խորքում դա գիտեն,բայց ենթագիտակցական վախի մակարդակի վրա չեն ուզում տեսնել իրականությունը: Երբ ամիսներ առաջ մայդանում ցույցեր էին, ասում էի,որ Ուկրաինան գնում է դեպի քաղաքացիական պատերազմ.նորից հեգնում էին,բայց ցավոք ճիշտ դուրս եկա: Ինչպես նախկինում ասում էի այժմյան փուլում աշխարհամարտը տեղի է ունենաում առանց հակամարտող գերտերությունների անմիջական բախման իրար հետ՝ այլ պետությունների տարածքում և այլոց ձեռքերով: Նորից կասեմ,որ պատերազմը առայժմ երկու ճակատներում է ընթանում՝Եվրոպական և Ասիական: Եվրոպականը դա ՈՒկրաինան է,իսկ Ասիականը՝ Սիրիան: Ասիական ճակատում ռազմական գործողությունները կարծես մոտենում են վճռական կետին՝ կանխորոշելով,որ առանց անմիջական ներխուժման արևմուտքի կողմից, կհաղթի արևելքը՝ի դեմս Սիրիական վարչակարգի և նրան սատարող սիրիացիների: Եվրոպական ճակատում ամեն ինչ նոր է սկսվում: Պայմանական կարելի է բաժանել այս երկու Ճակատներում կոնֆլիկտի զարգացումը երեք փուլերի: Փուլ 1. Սոցիալական խնդիրների իրական ֆոնի վրա ժողովրդական զանգվածների բողոք,որը շուտով վերաճում է բախումների իրավապահ մարմինների և ցուցարարների միջև: Փուլ 2.երբ կոնֆլիկտը ավելի է սրվում,ուղակի բախումները վերաճում են կողմերի համախոհներիների միջև առանձին վայրերում զիված բախումների և արյունահեղության: փուլ 3.Երբ արդեն երկրի ներսում հստակ երևում են կազմավորված կողմերը,երբ տարբեր խավային և սոցիալական շերտեր հստակ գրավում են կողմերից որևէ մեկին սատարելու դիրքորոշում.սկսվում են իսկական ռազմական գործողություններ ՝ռազմական տեխնիկայի և պատերազմական գործողությունների վարման մեթոդների կիրառմամբ: Ինչևէ Սիրիայում այս փուլերը զարգացան համարյա մեկ ու կես տարի,մինչև մտան ակտիվ ռազմական գործողությունների փուլ՝3րդ փուլ: Ուկրաինայում կարծես բավականին արագ զարգացան այս երեք փուլերը.կես տարի սկզբից չանցած արդեն ակտիվ ռազմական գործողություններ են ընթանում: Սիրիայում ինչևէ արդեն եղել է իրավիճակի բեկում և մոտենում է կոնֆլիկտը իր վճռական փուլին,երբ կամ Ասսադը կհաղթի,կամ արևմուտքը արտաքին ներխուժում կիրականացնի ՝սկսելով երրորդ աշխարհամարտը իր ամենալայն իմաստով,որովհետը այդ դեպքում Թուրքիան և Իրանը հաստատ կմիջամտեն ու շղթայական ռեակցիայով բոլորը կխառնվեն: Ինչպես նշեցի Ուկրաինայում փուլերի զարգացումը շատ արագ տեղի ունեցավ և արդեն կես տարի անց ռազմական գործողություններ են ընթանում՝ առանց բեկման ,կամ կողմերից մեկի առավելության; Դեռ ուշ է ասել,թե այստեղ կողմերից որ մեկը կհասնի առավելության,իսկ քաղաքացիական պատերազմի գլոբալ դառնալը կլինի Ռուսական ներխուժման դեպքում: Կարծես ԱՄՆ էլ Ռուսաստանն էլ դա գիտակցում են և ուղիղ ներխուժման չեն գնում, բայց վաղը չենք կարող ասել կգնան թե՝ոչ: Չմոռանանք,որ Ասիական և եվրոպական ճակատներում մենք ունենք տասնյակ հազարավոր հայրենակիցներ,որոնք վտանգի տակ են և մի բան պետք է մտածել նրանց Հայաստան բերելու համար,որովհետև եթե կրակը ամբողջ աշխարհում բռնկվի ավելի նպատակահարմար է նրան դիմակայել հայրենիքում,ոչ թե՝ օտար երկրներում: Հայաստանը նույնպես անմասն չի մնա աշխարհամարտին մասնակցելուց: Պետք է հոգեպես և ֆիզիկապես պատրաստվենք դրան՝ ջայլամի պես իրականությունից չթաքնվելով: Ինչևէ չենք կարող գուշակել թե ինչ են մտածում Ամն և Ռուսաստանյան վերնախավերը՝կներխուժեն թե ոչ այս երկու ճակատների առայժմ լոկալ կոնֆլիկտներով համակված երկրներ: Երազում եմ սխալվել,բայց կարծում եմ հրդեհը նոր է սկսվում. սիրիական իսլամիստներին և ուկրաինական ազգայնամոլներին արևմուտքը այսքան տարի չի զինել,մարզել,ֆինանսավորել,որ նրանք համացանցում տեսահոլովակներ նկարահանելով զբաղվեն; Եթե աշխարհամարտ սկսվի հաղթողը կլինի այն կողմը,որին կաջակցի արևելքի հզորացող վիշապը՝ Չինաստանը,որը նույնպես արդեն հավակնություններ ունի իր հարևանների տարածքներին և աշխարհում ընդհանրապես: Լավ հիշեք.չնայած գրքային և իդեալիստական գաղափարներին հաղթում են ուժեղները,թուլերը՝ պարտվում և կուլ գնում : Հ.Գ. Սիրիական և Ուկրաինական կոնֆլիկտների կողմերի ճիշտ կամ սխալ լինելը որոշեք ինքներդ.միայն խոսեցի ընդհանուր իրադրության մասին կարծիքիս համապատասխան:

 

 


Տիգրան Մկրտչյան