Հայաստանի ապագայի հանդեպ իմ հույսն ամրապնդվում է, երբ տեսնում եմ, թե ինչպես է կառուցվում Հյուսիս-Հարավ նոր ավտոմայրուղին, մի տեսակ հպարտորեն եմ ամեն օր հետևում այդ աշխատանքներին: Իհարկե ես գիտեմ, որ դա ահռելի պարտք է, որ վճարելու ենք մենք ու մեր երեխաները, բայց առանց նման ճանապարհի Հայաստանը չի կարող զարգանալ, ճանապարհները սարսափելի վիճակում են մեր երկրում, իմ կարծիքով, 2008թ ից սկսած դրանց վիճակը գնալով վատանում է, բայց եթե կարողանանք բացել Հյուսիս-Հարավը, ապա ներքին կյանքում մեծ աշխուժություն կլինի:

 

Զոհրապ Եգանյան