Օրվա հիմնական հարցը՝ ո՞ւմ է այսուհետ քննադատելու ԲՀԿ-ն, եթե նախագահի պաշտոնը տաբուի տակ է, նոր վարչապետն էլ իրենց առաջնորդի ընկեր-խնամին է: Պատասխանեմ՝ վարչապետին, բայց նախորդ: Ճիշտ այնպես, ինչպես ՀՀԿ ցուցակով միկրոավտոբուսային ծավալի որոշ կուսակցությունների ղեկավարներ էին քննադատում ՀՀ առաջին նախագահին, երբ նա վաղուց նախագահ չէր: Կարծում եմ, որ հայաստանյան այդ «նոու-հաուն» չպետք է մոռացության մատնել: