Հայաստանում ներքաղաքական շատ անկայուն իրավիճակ է ու Սերժ Սարգսյանը ամեն ինչ անում է կայունություն մտցնելու համար, սակայն նրա որոշումները էլ ավելի շատ անկայունություն են ստեղծում: Անկայունությունը հասկանալու համար պետք միայն հիշել, թե ապրիլի 1-ից մինչ այսօր ինչեր էիք կանխատեսում, ու քանիսն է իրականությունը հերքել:
Համոզված եմ, որ նույնիսկ Սերժ Սարգսյանը մինչև այսօր չգիտեր թե ով է լինելու վարչապետը, դրա համար ցանկացած կանխատեսում հիմնավոր չէ: Բոլոր ավտորիտար ռեժիմները ամեն ինչ անում են կայունությունը ապահովելու համար, որովհետև անկայունությունը ամենամեծ վտանգն է ռեժիմի համար:
Սերժ Սարգսյանը դա բոլորից լավ է հասկանում, ու նա հանուն կայունության ապրիլի 5-ին կհայտարարեր վարչապետի անունը, սակայն մինչ այս պահըր դա չի արել: Չունենալով վարչապետի թեկնածու նա ստիպված սահմանադրական բարեփոխումները մայդան բերեց, որը ավելի շատ անկայունություն ստեղծեց:
Մի բան լավ հասկացեք, Սերժ Սարգսյանը շատ թույլ է քաղաքական հաշվարկներից, հենց ռեսուրսների բալանսը մի փոքր խախտվեց, նա կորցրեց վերահսկողությունը իրավիճակի նկատմամբ:
Հ.Գ. Բրիտանացի գիտնականները նման իրավիճակներում խորհուրդ են տալիս որևիցե կանխատեսում չանել:

 

Արմեն Գրիգորյան