Այսօր վերջապես կարողացա դուրս գալ քաղաք ու բնականաբար չէի կարող չգնալ ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում գտնվող Մայդան: Մինչ բուն պատմությանն անցնելը, ուզում եմ հատուկ շնորհակալություն խնդրեմ մեր հայրենակից, սիրված հաղորդավար ու գիտակ Арман Абовян-ին, ով իմ համար շատ մանրամասն էքսկուրսիա կազմակերպեց հեղափոխության վայրերում:
Ուրեմն, ժողովուրդ ջան, ով Ձեզ կասի, որ Կիևում բանդերականներ ու ֆաշիստներ չկան՝ կամ գլուխն ա պատով տվել ու ստում ա, կամ էլ ուղղակի ինքն ա խաբնված: Կիևում բանդերականներն ու ֆաշիստները լիքն են ու կասեի վխտում են: Հենց մայդանում, բացի բանդերականներից ու ազգայնականներից, իրենց վրանն ունեն ՍՍ-ի «Գալիչինա» դիվիզիայի լոգոտիպով մալոդչիկները:
Եթե ձեզ ասեն, որ մայդանում սովորական ժողովուրդն ա, ինտելեգենցիան ու բժիշկները, վստահ եղեք, որ ձեզ նենգաբար խաբում են: Ինտիլիգենտները այնտեղ էին ամենսկզբում ու անհետացան հենց էկան ՍՐԱՆՔ: Սենց ասեմ, ինտելիգենտ դեմքեր հանդիպում էին, տենց ամեն հարյուրերորդը, իսկ մնացածը՝ դատարկ ու բութ դեմքի արտահայտություններով ջահելություն ա՝ 16-20 տարեկան հիմնականում, դրանցից շատերը հարբած են ու տարբեր կապտուկներով (սոտնյաների մեջ հաճախակի բապումներ են լինում՝ հիմնականում յուղոտ կետերի վերահսկողության համար):
Էս սաղ հոտում առանձնանում են Աջ սեկտորի հարյուրյակները, որոնք բոլորը զինվորական համազգեստերով են, ոմանք՝ զրահաբաճկոններով ու որոնք փոխեփոխ իրականացնում են Մայդանի պահպանությունը: Բնականաբար, բժիշկ-գիտնականների մասին խոսք չկա. բոյով, ջանով ու էլի բութ հայացքներով գոպնիկներ են, ովքեր կարող են ուղղակի կանգնեցնել ինչ որ մեկ ի մեքենան ու պահանջեն, որպեսզի վարորդը «հեղափոխության» համար փող տա: Հենց նման մի միջադեպի էլ ինքս ականատես եղա, նենց որ մի պատմեք ինձ հեքիաթներ ազատության առաջամարտիկների մասին:
Մայդանում լրագրողներ էլ կային արտասահմանյան: Գնում էին ու էդ հոտի մեջ 100-ից մեկը պատահող խելոք տեսքովին ճարում էին ու հարցազրույցներ էին անում (ազատ ու անաչառ մամուլ եմ ասել է՜): Հա, ինչն ա հատկանշական, ոչ Մայդանում, որ առհասարակ կիևում չես ասի, որ տրամադրությունները հայրենասիրական ու ազգը ողբում ա Ղրիմի կորուստն ու երկրի ոչ նախանձելի վիճակը: Բոլորը սարսափած են պատերազմից, իսկ Մայդաունները պատրաստվում են ռուսներին բարիկադների վրա դիմավորել... իսկ սովորական կիևցիները չեն շտապում անդամագրվեն հայտարարված զորահավաքին ու ձեռքները զենք վերցնել:
Ինչ վերաբերում է հայկական համայնքին, ապա այն ընդգծված նեյտրալիտետ է պահում ու չի պոշտպանում կողմերից և ոչ մեկին, չնայած, որ մայդանում հայկական եռագույնով վրան էլ կար, Սերգեյ Նիգոյանի նկարն էլ հենց կենտրոնում էր մի քանի այլ նահատակների նկարների հետ: Հարկ է նշել, որ ոչ Նիգոյանը, ոչ էլ այն մի քանի հայերը, ովքեր վրանում են, ըստ էության կապ չունեն տեղի հայ համյնքի հետ ու համենայն դեպս համայնի գիրքորոշումը չեն ներկայացնում, իսկ մեծամասնությունն այն կարծիքին են, որ ռուսներն ու ուկրաիանացիները իրար միս են ուտում և վաղ թե ուշ կբարիշեն և պետք է ոչ մեկին կողմը չբռնել, որովհետև հետո մենք քավության նոխազ կարող ենք դառնալ: Գուցե մի քիչ ցինիկաբար հնչի, բայց Սերգեյ Նիգոյանը, ով ի դեպ սպանվել էր ինքնաշեն զենքից (որով զինված են բանդերա-ֆաշիստական արարածները), իր կյանքի գնով ու ակամայից հասավ նրան, որ հայերին լավ են վերաբերվում Մայդանում, իսկ հայական համայնքն առ հասարակ շատ հարգված ու ազդեցիկ է ուկրաինայում, այնպես որ այս պահին մերոնք վտանգված չեն:
Շարունակելի