Գրիգոր Գուրզադյանի համար տեղ չգտնվեց Ազգային Պանթեոնում... Հանճարի համար, ում հեղափոխական գաղափարով ստեղծվեց ամերիկյան արբանյակային Hubble հեռադիտակը, որը աստղագետներին ցույց տվեց անհայտ տիեզերք' նրա համար Պանթեոնում տեղ չկա: Ինչ որ վարչապետի համար, ում ցցված կիսանդրին Կոմիտասից բարձր է' նրան տեղ կա, իսկ հանճարի համար' ոչ: Ոչինչ, Գրիգոր Գուրզադյանի անունն ու տեղը աստղերի վրա է, իսկ Հայաստանում մենք նրա տեղը դեռ կգտնենք ու ճիշտ տեղը կդնենք: Ինչպես եւ ուրիշներին: