Բազմաթիվ հեռուստադիտողների խնդրանքով, մի երկու բան էլ գրեմ Կիևի իրավիճակից: Քիչ առաջ ավարտվել են յանուկովիչ ու ընդդիմության առաջնորդների բանակցությունները: Ամենակարևոր նորությունը էն ա, որ գիշերը խոստացել են շտուրմ չանեն: Մյուս կողմից յանուկովիչը նոր գլխավոր շտաբի պետ ա նշանակել, ով պատերազմի փորձ ունի, նախորդը չուներ: Լուրեր կան, որ փողոցներում զինված մարդիկ են շրջում, ասում են բանակն ա, բայց ինֆորմացիայի աղբյուրը ասեց մինչև հաստատ չլինի, չեն կարող ասել: Մի քանի շրջաններում ոստիկանությունն ու բերկուտը անցել ա ժողովրդի կողմը ու բացի հրազենը ամեն ինչ փոխանցել մարդկանց: Որոշները գնացել են մայդան, ժողովրդի կողմը կանգնելու: Ժիտոմիրում Կիևից վերադարձող բերկուտցիներին զինաթափել են, անցկացրել ժողովրդի միջով, որտեղ սրանք ներողություն են խնդրել: Ամբողջ գիշեր ու որոշ շրջաններում նաև ցերեկը գրավել են ոստիկանության, ազգային անվտանգության շենքերը ու որոշ զորամասեր: Մի շրջանում ԱԱ շենքի ներսից կրակոցներ են լսվել, որոնցից մի կին ա վիրավորվել, իսկ հետո մահացել: Մայդանցիների վարկածով մենակ էս գիշեր մայդանում 200 հոգի ա զոհվել: Մի մարզում ավագանու յանուկովիչի կուսակցության անդամները վայր են դրել մանդատները ու շպրտել կուսակցական տոմսերը: Էս միտումը կարծես համատարած ա:

 

Իշխանական կուսակցության վերնախավի 26 անդամներ փախել են երկրից: Եթե հետաքրքիր ա, մի ժամվա ընթացքում խոստացել են լայվ սթրիմ կազմակերպել ամենաթեժ կետերից, եթե իհարկե ինտերնետը անջատված չեղավ: Լինքը կդնեմ, եթե հաջողվեց լայվ սթրիմ տալ: Եթե չէ՝ սկայպով կնայեմ, կգրեմ:

 

 

Սուրեն Սահակյան