Նրանք, ովքեր նույնի մեջ ավերվել են ինձ հետ,
և նրանք, ովքեր ինչքան սիրել,
այնքան հեռացել են,
և ում մեջ, սակայն, մամուռ չի նստել,
և ես, ում մեջ մամուռ չի նստում,
մենք նվերներ ենք ստացել
պատեհ ու անպատեհ ժամի –
սարսուռ ու ցավ՝
և մեր հիշածի, և մեր պատկերացրածի կողմից –
բաց, սպասող ու հրաշալի,
ինչպես մաշկը:
Մեր ստացածը խոսել է բերանի լեզվի պես,
ու մեր ուղարկածը ծավալվել է երկրի վրա,
ինչպես ծուխը խարույկների:
Եվ այն, ինչ չի եղել,
ավելի մեծ գաղտնիք է ու լռություն,
քան այն, ինչ եղած է: