«Հայլուրի» եթերում Պարույր Հայրիկյանը նշեց, թե իր դեմ մահափորձ են կատարել ոչ թե դրսի, այլ ներքին ուժերը, այն ուժերը, որոնք տարբեր պատճառներով չմասնակցեցին ընտրություններին: Իրավիճակը գնալով հետաքրքիր է դառնում: Որքան Հայրիկյանի գիտակցությունը տեղն է գալիս, որքան առողջանում է' իր դեմ մահափորձ կատարածներ ուժերի շրջանակը ուրվագծում է: Ի՞նչը ստիպեց Հայրիկյանին իր նախնական գնահատականը կտրուկ փոխել, նախագահական քարոզարշավի մարտավարությո՞ւնը, թե Հայրիկյանը ինչ-որ ինֆորմացիայի այնուամենայնիվ տիրապետում է: Համենայնդեպս Հայրիկյանը բավականին ծանր մեղադրանքներ է ներկայացրել «տարբեր պատճառներով ընտրություններին չմասնակցող ուժերին»: