Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն ու WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցն իրենց 3-րդ հանդիպումը կանցկացնեն մարտի 1-ին: Մենամարտի անցկացման վայր է ընտրվել գերմանական Մագդեբուրգ քաղաքը: Մրցելույթը կցուցադրվի գերմանական SAT1 հեռուստաընկերության ուղիղ եթերում, նաև Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ: