Իհարկե, անհնար է ժխտել, որ թեյն ունի բուժիչ եւ չեզոքացնող ազդեցություն, ինչպես նաեւ օգտակար է իմունային համակարգի բարելավմանը: Թեյը, որպես նիհարեցնող միջոց օգտագործելիս, հարկավոր է հիշել, որ այն միայն լրացուցիչ միջոց է եւ չի կարող լինել պայքարի հիմանական տարբերակ: Իհարկե, չենք կարող միանգամից նիհարել, պարզապես խմելով այն, մենք չենք փոխում մեր ապրելակերպը: Հարկավոր է ոչ միայն թեյ խմել, այլեւ ճիշտ սնվել, հանգստանալ, եւ չմոռանալ ֆիզիկական վարժությունների մասին:
Առաջարկում ենք 5 ամենալավ, ամենաօգտակար ու անվնաս նիհարեցնող բուսական թեյերը:

1.Եղինջով թեյ
Այս թեյն ունի բարերար ազդեցություն սակավարյունություն ունեցող հիվանդների համար, պարունակում է ( A,K,B12 ) վիտամիններ եւ կալցիում: Այն խորհուրդ է տրվում օգտագործել դիետաների ժամանակ: Այն օգնում է նաեւ պայքարել մի շարք հիվանդությունների' շաքարային դիաբետի, ռեվմատիզմի, խոցերի, երիկամային քարերի ինչպես նաեւ իմունային համակարգի բարելամանը:

2. Մասուրով թեյ
Այս թեյն օգնում է օրգանիզմին ազատվել թունավոր նյութերից ,արունակում է վիտամին C եւ ունի չեզոքացնող հատկություն:Կարելի է ասել մեկ բաժակ առողջություն :

3. Եգիպտացորենով թեյ
Եիպտացորենն իր արժեքավոր նյութերի շնորհիվ լայն կիրառություն ունի բուսական բժշկության մեջ: Պարունակում է կալիում, կալցիում, սիլիցիում, եթերային յուղ, մեղրամոմ, վիտամիններ C, E եւ K : Բոլոր այս բաղադրիչների շնորհիվ եգիպտացորենը նպաստում է նիհարելուն, սրտի եւ լյարդի հիվանդությունների բուժմանը:
4. Սամիթով թեյ

Այն գովում են, որովհետեւ այն օգնում է ազատվել ավելորդ քաշից եւ ճարպից, նպաստում շնչառությանն ու սրտի աշխատանքին: Թեյը նպաստում է մարսողությանը եւ երիկամային քարերի հիվանդությունների բուժմանը: Այն հիանալի դեղամիջոց է:
5.Եղերգով թեյ ( Чай из цикория )
Եղերգն օգտակար է օրգանիզմում լեղու արտազատմանը, լյարդում վնասակար նյութերի չեզոքացմանը եւ բջիջների վերականգնմանը:
Նյութը պատրաստեց Նազելի Գրիգորյանը
LoveYou.am